20:07 31 հոկտեմբերի, 2021Միլա Կունիսը դարձել է Hot Ones շոուի հյուրը, որի ընթացքում պատասխանել է անձնական հարցերին եւ ցրել իր ամուսնու՝ Էշթոն Քաթչերի ծանր հիվանդության մասին լուրերը: Աստղը պատմել է, որ ինքն իսկապես առողջական խնդիրներ ունի, սակայն համացանցում տարածվող ենթադրությունները մասամբ են ճշմարիտ։
Միլայի խոսքով՝ Քաթչերը բազմիցս հայտնվել է շտապ օգնության բաժանմունքում։ Միջադեպերից մեկը տեղի է ունեցել «Ջոբս» ֆիլմի նկարահանումներից առաջ, որտեղ դերասանը կատարել է գլխավոր դերը: Էշթոնն այդ ժամանակ պահպանելիս է եղել մրգային կոշտ դիետա՝ ավելորդ քաշից ազատվելու եւ մասամբ իր վրա զգալու համար իր հերոսի ճակատագիրը, ով նույնպես փորձարկումներ է արել դիետաների հետ։

Սակայն Քաթեչրի համար ծոմապահությունն ավարտվել է հոսպիտալացմամվ։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ սխալ սնունդն առաջացրել է սուր պանկրեատիտ՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Դուրս գրվելուց հետո Էշթոնը չի հետեւել բժիշկների կարգադրություններին եւ շարունակել է հետեւել սննդակարգին: Շուտով դերասանը կրկին հայտնվել է հիվանդանոցում եւ ստիպված է եղել արդեն վերանայել իր սննդակարգը։
«Էշթոնը ցանկանում էր հասկանալ Սթիվ Ջոբսին, ով օնկոլոգիայի պատճառով փորձարկել է դիետաներ, որպեսզի գտնի բուժման ուղին։ Որոշ ժամանակ անց ամուսինը սկսել է բողոքել որովայնի ծանր ցավերից, որոնք ստիպել են նրան թեքվել կիսով չափ։ Պարզվել է, որ ենթաստամոքսային գեղձը չի դիմացել նման անհավասարակշիռ սննդակարգին։ Մենք երկու անգամ հիվանդանոց ենք տեղափոխվել պանկրեատիտով։ Նա միայն խաղող է կերել։ Դա անհեթեթություն է», - պատմել է Կունիսը։
Աղբյուրը՝ Okmagazine.ru
Լուսանկարները՝ GettyImages