Ոչ երկրային գեղեցկություն. Անյա Թեյլոր-Ջոլ եւ եւս 7 հայտնի կանայք, որոնք արտասովոր արտաքին ունեն

22:17   7 նոյեմբերի, 2021

Որոշ հայտնի կանանց նայելով՝ տպավորություն է առաջանում, որ նրանք մեր մոլորակից չեն։ Cosmo-ն պատմել է հայտնիների մասին, որnնք ոչ երկրային գեղեցկություն ունեն։

Անյա Թեյլոր-Ջոյ

Երիտասարդ դերասանուհին արդեն հասցրել է բավական հայտնի դառնալ «Թագուհու քայլը» սերիալում իր դերի եւ արտասվոր արտաքինի միջոցով։

Ռունի Մարա

Դերասանուհին, իսկապես, արտասովոր արտաքին ունի, որը երբեմն ընգդծում է վախեցնող դիմահարդարմամբ։ Առավել բնական դիմահարդարում ընտրելու դեպքում, հնարավոր է՝ նամ կորցնի գրավչությունը։

Թիլդա Սուինթոն

Պլատինե մազերը, սպիտակ, հարթ մաշկը, նիհարավուն դեմքը եւ խոշոր աչքերն աստղին մյուսներից տարբեր են դարձնում։ Նրան, հաստատ, հնարավոր չէ շփոթել որեւէ մեկի հետ։  

Ումա Թուրման

Քվենտին Տարանտինոյի մուսային շատերն են հիշում ոչ միայն նրա խաղով, այլեւ արտասովոր դիմագծերով։ Մեծ ճակատը, արտահայտված այտոսկրերն ու նշաձեւ աչքերը Թուրմանին «այլմորակային» ռասայի ներկայացուցիչ են դարձնում։

Բյորկ

Իսլանդացի երգչուհու արտաքինն, իսկապես, շատ արտասովոր է․ լայն քիթն ու նեղ աչքերը երգչուհու դեմքին շատ համահունչ են։

Քեյթ Մոս

Հենց իր յուրօրինակ արտաքինի միջոցով էլ Քեյթ Մոսին հաջողվել է մոդելային բիեզներում մեծ հաջողությունների հասնել։ Սուր եւ մի փոքր կոպիտ դիմագծերն ու միմյանցից բավական հեռու դասավորված աչքերը մոդելին յուրօրինակ են դարձնում։

Լուսանկարները՝ Getty Images, Instagram, Rex

 



© NEWS.am STYLE