«Հետաքրքիր ու տարբեր»․ Անուշիկ Ալավերդյանը՝ հմայիչ կերպարում

20:33   31 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել է սպիտակ գույնի կորսետով, ջինսե տաբատով։ Նրա մազերի առջեւի հատվածը հյուսված է, մնացածն՝ արձակված։ Երգչուհին նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չի մակագրել, սակայն հետեւորդները հաճոյախոսությունն են ուղղել․ «Հետաքրքիր եւ տարբեր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սեւ կիսատաբատ, վարդագույն երանգի  բլուզ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չէր մակագրել։



© NEWS.am STYLE