Ուլտրակարճ զգեստ, սլացիկ կազմվածք․ Իջինը կիսվել է գայթակղիչ լուսանկարով

21:51   31 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին կրում է կապույտ գույնի, ուլտրակարճ, համարձակ դեկոլտեով զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Իջինը կերպարը համադրել է ոճային ու թրենդային բարձրակրունկների հետ։ Նրա ոիղիղ հարդարված մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է, իսկ երգչուհու կերպարն ամբողջացնում է վզնոցը։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրերում Իջինը տոպ էր կրում եւ միջին երկարության շրջազգեստ։ Նա բարձրակրունկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, պայուսակ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դուբայում։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE