«Աննկարագրելի գեղեցիկ»․ Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել

22:45   31 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը կիսվել է նոր ֆոտոշարքի կադրերով, որոնցում ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել մեքենայում։ Նա կրում է սպիտակ հանդերձանք։ Դերասանուհու ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ ու ընդգծված շպարով է։ Հրապարակումը Մերին չի մեկնաբանել, բայց հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Աննկարագրելի գեղեցիկ»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մերին կիսվել էր Մոսկվայում սովորելու շրջանի, ձեռքբերումների եւ ադրբեջանցի համակուրսեցիների թիրախում հատնվելու ու դրա հետեւանքի մասին:

«Դժվարություններ միշտ լինում են՝ հատկապես այս ասպարեզում եւ օտար երկրում, երբ դու տարբերվում ես թե՛ արտաքնապես, թե՛ մշակույթով։ Ես ապրել եմ Մոսկվայում, բայց ոչ մոսկովյան կյանքով, քանի որ գնացել էի սովորելու։ Այնպիսի գրաֆիկով էի ապրում, որ մոսկովյան կյանքի համար ժամանակ, պարզապես, չէր մնում։ Առհասարակ, կարծում եմ՝ ոչինչ հեշտ չի տրվում։ Միշտ պետք է ինչ–որ բան զոհաբերել, որպեսզի հասնես նպատակիդ։ Միայն այդ ժամանակ հստակ կիմանաս՝ ուր ես գնում եւ ինչ պետք է անես, որպեսզի հաջողությունը ժպտա քեզ։ Հայաստանում ես սովորել էի Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրայի բաժնում, նկարահանվել նախագծերում, եւ ժամանակն էր իրականացնել հաջորդ նպատակս։ Ես շատ ուրախ եմ այս որոշումը կայացնելու համար, քանի որ այս երկու տարին ինձ շատ բան տվեց, վերադարձել եմ գիտելիքների շատ ավելի մեծ պաշարով», - նշել էր դերասանուհին։ 

 

 

 

Լուսանկարները՝ lon__94



© NEWS.am STYLE