Նոյեմբերի պրեմիերաները. արժե կինոթատրոն գնալ

13:11   1 նոյեմբերի, 2021

«Հավերժները»

«Հավերժները» գենետիկորեն զարգացած գերմարդկանց ռասա են, որոնք գաղտնի ապրում են Երկրի վրա: Նրանք ծնվել են 5 միլիոն տարի առաջ՝ հանդիսանալով հզոր Ցելեստիալների փորձերի արդյունքը։ Օժտված լինելով անհավանական գերուժերով՝  «Հավերժները» հազարամյակներ շարունակ թաքնվում էին մարդկանցից՝ գաղտնի պաշտպանելով նրանց   հրեշավոր դեվիանտներից։ Սակայն վերջին իրադարձություններն ու Թանոսի գործողությունները նրանց ստիպել են ի հայտ գալ:

Պրեմիերան նոյեմբերի 8-ին է (Հայաստանում՝  նոյեմբերի 4-ից):

«Ուրվականների որսորդները։ ժառանգները»

Միայնակ մայրը երկու դեռահաս երեխաների հետ բնակություն է հաստատում Օկլահոմայի հին ֆերմայում, որը ժառանգություն է ստացել հորից, որին, սակայն,  նա չի ճանաչում: Երեխաները փորձում են ավելին իմանալ իրենց պապիկի մասին և գտնում են Ecto-1  ավտոմեքենան, որը պատկանել է հայտնի ուրվականների որսորդներին:

Պրեմիերան նոյեմբերի 18-ին է:

«Վերջին մենամարտը»

Նորմանդական ասպետ Ժան դե Կարուժը, վերադառնալով պատերազմից, իմանում է, որ իր հարևանը և մրցակից Ժակ Լե Գրիսը բռնաբարել են իր կնոջը՝ Մարգարիտին։ Ոչ ոք չի հավատում կնոջ խոսքերին, և օգնության համար Կարուժը դիմում է Ֆրանսիայի թագավոր Կառլ VI-ին։ Ծանոթանալով բոլոր ապացույցներին՝ թագավորը որոշում է  հակամարտությունը լուծել արդար պայքարով։ Ճակատամարտի ելքից են կախված ոչ միայն Լե Գրիսի ու Կարուժի, այլեւ վերջինիս կնոջ ճակատագրերը։ Եթե ​​ամուսինը պարտություն կրի, ապա  նրա կնոջը կեղծ մեղադրանքների համար պետք է այրեն խարույկի վրա։

Պրեմիերան նոյեմբերի 18-ին է:

«Ռիչարդ Արքան»

Ռիչարդ Ուիլյամսը թենիսիստուհի Սերենա և Վինուս Ուիլյամսների հայրն է։ Նա գրեթե երբեք թենիս չի խաղացել և քիչ բան գիտեր պրոֆեսիոնալ թենիսիստների մարզումների մասին։Ուիլյամսը նախատեսում էր մարզել իր բոլոր դուստրերին, սակայն իրական տաղանդ դրսևորեցին միայն Սերենան և Վեներան։

Պրեմիերան նոյեմբերի 19-ին է:

Նորայր Նազարյան

 

 



© NEWS.am STYLE