«Իմ տղա». Շուշաննա Թովմասյանի որդին տաս ամսական է (ֆոտո)

17:43   1 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի որդին տաս ամսական է։

Շուշաննան այդ առիթով ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակել է նրա լուսանկարը։ Շուշաննան ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, որդուն տվել են Միկա անունը։ «Իմ տաս ամսական տղա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր որդու հետ։ Շուշաննան ու ամուսինը փոքրիկի համար Միկա անունն են ընտրել։ «Ասելիքս երկար է, զգացմունքս՝ լակոնիկ եւ հստակ... Սիրում եմ քեզ, տղաս»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր Շուշաննան։

 



© NEWS.am STYLE