Հելոուինի առիթով. «Կաղամարի խաղը» սերիալից մարդասպան-տիկնիկը «հայտնվել» է Լոս Անջելեսում

10:15   1 նոյեմբերի, 2021

Netflix սթրիմնգային հարթակը Լոս Անջելեսում տեղադրել է «Կաղամարի խաղը» հանրաճանաչ սերիալի հերոսի՝ սպանող տիկնիկի հսկայական տարբերակը։ Խաղային հարթակը նվիրված էր Հելոուինին, սակայն ի տարբերություն սերիալի, հյուրերին անվնաս զվարճանք էին առաջարկում։

Սերիալի սյուժեն կառուցված է հետեւյալի վրա․ հերոսներին առաջարկում են վտանգավոր գոյատեւման խաղ խաղալ։ Կազմակերպիչները հաղթողին 45,6 միլիարդ վոն (38,5 միլիոն դոլար) են խոստանում։  

Ստեղծված զվարճացնող հարթակում հյուրերը խաղում են ռուսական «Тише едешь - дальше будешь» խաղի համանմանը, լուսանկարվում սերիալի սիմվոլների ֆոնին, ինչպես նաեւ սելֆի անում հսկայական տիկնիկի հետ, որն, ըստ սցենարի, մասնակիցների հետ վտանգավոր խաղ է խաղում, որի պարտվողները մահանում են, սակայն Netflix-ի հրապարակում սերիալի երկրպագուներին դա չի սպառնում։

 



© NEWS.am STYLE