Հայտնի կատակերգուն մահացել է հոսանքահարվելու արդյունքում

11:14   1 նոյեմբերի, 2021

Մահացել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի խաղացող, ակումբի թիմերի մարզիչ Ստեփան Կիսելյովը: Այս մասին հայտնել է ՈւՀԱ «Верхневолжье» պաշտոնական լիգան:

«Նա բարի էր, արձագանքող եւ շատ բան է ներդրել, գիտելիքներ փոխանցել սկսնակ ՈւՀԱ խաղացողների: Նա մեծ աշխատանք է կատարել, որը ոչ ոք ու երբեք չի մոռանա եւ դեռ շատ երկար տարիներ կհիշի Ստեփանին»,- ասված է հրապարակման մեջ:

Շոումենը կյանքից հեռացել է հոկտեմբերի 30-ին: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տեղեկություններով՝ մահը վրա է հասել հոսանքահարվելու արդյունքում: Կիսելյովը 33 տարեկան էր:



© NEWS.am STYLE