Իսկ Քանյե՞ն. Քիմ Քարդաշյանը երեկոն անցկացրել է երիտասարդ դերասանի ընկերակցությամբ

14:31   1 նոյեմբերի, 2021

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ ռեփեր Քանեյ Ուեսթի նախկին կինը, երեկո է անցկացրել 27-ամյա հայտնի կատակերգու եւ դերասան Փիթ Դեւիդսոնի հետ: Պապարացիները զույգին լուսանկարել են Կալիֆոնիայի ատրակցիոնների պարկում, հայտնում է People-ը։

Պարկից դուրս գալիս Քիմին եւ Փիթին միացել են Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը, ինչպես նաեւ մի քանի այլ ընկերներ։

People-ի ինսայդերները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի միջեւ ընկերությունից բացի ոչինչ չկա։ Նրանք «պարզապես ընկերներ են, որոնց դուր է գալիս միասին ժամանակ անցկացնել»։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանը նախկինում ամուսնացած է եղել Քանյե Ուեսթի հետ։ Զույգը դիմել է ամուսնալուծվելու համար յոթ տարվա համատեղ կյանքից հետո։

 



© NEWS.am STYLE