«Ես չեմ վախենում ապրել, որովհետեւ ուրիշը չեմ ունենալու». Լիլիթ Բասյան

16:49   1 նոյեմբերի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը սպորտային հագուստ է կրում։ «Ես չեմ վախենում ապրել, որովհետեւ ուրիշը չեմ ունենալու։ Եվ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին, որը գտնվում է սեփական հոգու «բանտում», որ յուրաքանչյուր կին, որին ըստ արժանվույն չեն գնահատել եւ որը սիրված չէ, քայլ անի եւ հարգանք պահանջի իր կյանքի եւ իր հանդեպ»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan Oganesian (@lilitbasyan)

Օրեր առաջ տեղադրված կադրերում Լիլիթը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ «Ծնողների եւ երեխաների միջեւ հարաբերությունները պետք է փոխվստահելի լինեն։ Ինձ համար շատ կարեւոր է, որ որդիս կարողանա վստահել ինձ։ Կարեւոր է, որ մենք կարողանանք ընկերություն անել։ Իմ նպատակն է մանկուց Ալեքսին հասկացնել, որ նա կարող է ցանկացած իրավիճակում հույս դնել ինձ վրա։ Մենք հաճախ ենք խոսում կյանքի, մարդկանց, մարդկանց միջեւ հարաբերությունների մասին։ Իմ առաքելությունն է նրա մեջ մարդ դաստիարակել ու պահպանել։ Ես սիրում եմ քեզ, իմ որդի»,- գրել էր Լիլիթը։



© NEWS.am STYLE