Ոճային. Մարիի աշնանային լուքը

19:41   2 նոյեմբերի, 2021

Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մարին կաշվե տաբատ է կրում, որը համադրել է ոճային վերնաշապիկի հետ։ Երգչուհին հավաքել է մազերը, նախապատվություն է տվել վառ շպարին։ Մարին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կանաչ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված էին, երգչուհին բնական շպար էր ընտրել։ «Մի օր անսահման երջանիկ, մի օր սարսափելի հուսահատ ու տխուր... Անունը էս ամենի կյանք... Բնականաբար ցանկացած պարագայում կյանքը շարունակվում է, եւ պարտավոր ես ապրել... Ի՞նչ եք կարծում՝ ժամանակը բուժո՞ւմ է։ Իմ կարծիքով՝ մարդկային կորուստներն անհնար է բուժել... Ժամանակը պարզապես ավելի ուժեղ է դարձնում բոլորիս...»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE