Ոճային աքսեսուարներ. Մերի Երեմյանի լուսանկարը

20:42   1 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է բաց գույնի վերարկուի հետ։ Մերին արձակել է մազերը, սեւ երկարաճիտներ ու գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է պայուսակը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին վարդագույն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական դիմահարդրամամբ էր։ Կերպարն ամբողջացնում էին սպիտակ պայուսակը ու նուրբ աքսեսուարները։



© NEWS.am STYLE