«Նողկալի է». դերասանուհի Յակովլեւան հայտարարել է «Մոսֆիլմ»-ում ոտնձգությունների մասին

23:14   1 նոյեմբերի, 2021

«Սկլիֆոսովսկի» սերիալի աստղ Ալյոնա Յակովլեւան պատմել է «Մոսֆիլմ»-ում ոտնձգությունների մասին։

Դերասան Յուրի Յակովլեւի (Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ») դուստրը «Վեչերնյյա Մոսկվա» պորտալին տված հարցազրույցի ընթացքում պատմել է մի քանի դեպքի մասին, որոնցից մեկը տեղի է ունեցել խոշորագույն կինոստուդիայում։  

Դերասանուհին պատմել է, որ «հայտնի ռեժիսորը» մերսման փոխարեն խոստացել է իրեն պահանջված եւ հայտնի դերասանուհի դարձնել։ «Ես կոպտորեն ասացի․ «Գնա․․․»։ Եվ վերջ։ Ոչ թե այն պատճառով, որ ես ճիշտ մարդ եմ կամ սկզբունքային, պարզապես դա ինձ համար անհեթեթություն է»,- ընդգծել է աստղը։ Նրա խոսքով՝ ինքը հարաբերություններ սկսում է իր ցանկությամբ, իսկ ռեժիսորի առաջարկը զազրելի է եղել։ «Ես չեմ կարող անցնել ինքս իմ վրայով։ Դա նողկալի է»,- նշել է Յակովլեւան։

Արտիստը խոսել է նաեւ հարասմենթի մասին։ Նրա կարծիքով՝ բոլորն, ովքեր կինոյի եւ արվեստի ոլորտում սեռական բնույթի ոտնձգության են ենթարկվել եւ դրա մասին խոստովանել են երկար տարիներ անց, ի սկզբանե անձամբ են դրան դրան համաձայնել։

«Ես, օրինակ, գիտեմ, որ պարոն Վայնշտեյնի մոտ հերթ էր գոյանում։ Չեմ դատապարտում ոչ ոքի, բայց չէ՞ որ դուք ցանկանում էիք կարիրա ցանկացած գնով։ Ձեզ դա տվել են։ Եվ հանկարծ 15-20 տարի անց դուք սկսում եք մարդուն մեղադրել, որ նա ձեզ հակել է կենակցության։ Չէ՞ որ ձեզ ոչ ոք չի հարվածել, չի բռնել, դուք ինքներդ եք եկել դերերի, հաջողության, համբավի հետեւից»,- եզրափակել է նա։



© NEWS.am STYLE