Եգոր Կրիդը ծրագրում է թողարկել կոսմետիկայի իր ապրանքանիշը՝ Kreed Cosmetics

20:11   1 նոյեմբերի, 2021

Ռուս երգիչ Եգորի Կրիդը կսկսի կոսմետիկ միջոցներ արտադրել իր Kreed Cosmetics ապրանքանիշի ներքո։ Այս մասին հայտնում է Telegram-յան Star News ալիքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրին։

Երգչին է պատկանում ընկերության կեսը, մյուս մասը՝ գործարար Մարինե Նազարովային։ Դեռ 2021թ․-ի հուլիսին արտիստը հիշատակել է, որ ծրագրում է խնամքի իր միջոցները թողարկել՝ «վերջապես սկսելու համար հետեւել իրեն»։ Նա այդ մասին հայտնել էր The Flow պարբերականին։

Բացի այդ՝ փոփ կատարողը «PU$$Y BOY» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում ցուցադրել է Kreed Cosmetics-ի խնամքի միջոցները՝ պրոբիոտիկներով շիճուկը դեմքի համար, թթուներով շերտազատող տոնիկը եւ լվացվելու միջոցը։



© NEWS.am STYLE