Քանյե Ուեսթն աճուրդում 5 դոլարով վաճառում է իր մեքենաները

19:39   1 նոյեմբերի, 2021

Ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջերս անունը պաշտոնապես փոխել է Յեի, աճուրդի է հանել «Ford» ապրանքանիշի վեց ջիպ, որոնք պահվում էին Վայոմիգնում գտնվող նրա ռանչոյում, հայտնում է Page Six-ը։

Մեքենաներից մեկի վազքը 5000 կիլոմետրից պակաս է։ Առաջարկվում է նաեւ երկու «բեռնատար»՝ «F-250» եւ «F-350» համապատասխանաբար 2017 եւ 2016 թվականների արտադրության։ Դրանք մյուսներից շատ են երթեւեկել՝ 130000 կիլոմետր։

Մեքենաները կարող են գնել բոլոր ցանկացողները։ Յուրաքանչյուրի սկզբնական արժեքն ընդամենը 5 դոլար է։ Աճուրդն անց կկացվի Musser Bros-ի կայքում։ Ամենաթանկարժեքի՝ Ford Expeditions 2020 գինն այդ պահին կազմում է 46 250 դոլար։

Աճուրդը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 23-ը:



© NEWS.am STYLE