«Կարծես թե, սիրահարվել եմ». Դավիթ Մանուկյանը հանդիպման է հրավիրել Մարի Կրայմբրերիին

18:11   1 նոյեմբերի, 2021

Ռեփեր եւ բլոգեր Դավիթ Մանուկյանը հերթական անգամ մասնակցել է «Дуэты» հեռուստանախագծին։ Շոուի շրջանակներում կատարողը թաքնվում է հայելային պատի հետեւում, իսկ մյուս արտիստը պետք է գուշակի նրա անունը։ Այս անգամ պատի հետեւում թաքնված էր Մարի Կրայմբրերին։ Արտիստն ուրախ էր տեսնել երգչուհուն եւ գրկել է նրան։

Դավան խոստովանել է, որ գործընկերոջ նկատմամբ ուշադրության նշանները միայն ընկերական չէին։ Մարին շատ է տպավորել արտիստին, եւ նա մտադիր է հասնել երգչուհու բարեհաճությանը։ Հաջողության հասնելու համար նա դիմել է երկրպագուներին։

View this post on Instagram

A post shared by Россия 1 (@tvrussia)

«Ես, կարծես թե, սիրահարվել եմ։ Մեկնաբանություններում նշեք Մարիին եւ գրեք․ «Դավիթի հետ հանդիպման գնա»»,- իր բլոգում գրել է Մանուկյանը՝ հրապարակումն ուղեկցելով սրտիկի տեսքով բազմաթիվ էմոջիներով։

Ձմռանը երաժիշտը բաժանվել է Օլգա Բուզովայից, որը Դավիթին մեղադրել է բռնություն գործադրելու եւ անհավատարմության մեջ։ Մարի Կրայմբրերին առավել զուսպ է հարաբերությունները հանրայացնելու հարցում։

 



© NEWS.am STYLE