«Դյունա» ֆիլմն «Օսկարի» է առաջադրված 14 անվանակարգում

11:11   2 նոյեմբերի, 2021

«Warner Bros․» ընկերությունը Դենի Վիլնեւի «Դյունա» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի 14 անվանակարգում։ Այս մասին ասվում է Warner Bros․-ի՝ կինոմատոգրաֆիստական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիային ուղղված դիմումում։

Խոսքը «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն ադապտացված սցենար», «լավագույն դերասան», «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «երկրորդ պլանի լավագույն դերասան», «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն մոնտաժ», «լավագույն բեմադրող-նկարիչ», «լավագույն գրիմ եւ սանրվածքներ», «լավագույն ձայն», «լավագույն կոստյումներ», «լավագույն վիզուալ էֆեկտներ» եւ «լավագույն սաունդթրեք» անվանակարգերի մասին է։

Ռեժիսոր Դենի Վիլնեւն այս տարի ֆիլմը թողարկել է Ֆրենկ Հերբերտի «Դյունա» վեպի հիման վրա, որը նախկինում չէկրանավորվող էր համարվում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։ Ժապավենը միջազգային վարձույթում մոտ 300 միլիոն դոլար է վաստակել։



© NEWS.am STYLE