«Հանդուգն ու ճակատագրական». Լիա Զախարյանի լուսանկարը Հրեշտակների ձորից

10:41   2 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Հրեշտակների ձորում։ Լիան սեւ տաբատ է կրում եւ տոպ, որոնք ընդգծում են գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջցնում են երկարաճիտները։ «Ձեզ եմ ներկայացնում իմ վերջին նախագծի՝ «Արյունոտ խաղադրույքի» ճակատագրական, հանդուգն հերոսուհուն»,- գրել է նա։  

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որն առանձնանում էր կտրվածքով ոտքի հատվածում։ Լիան զգեստը համադրել էր բարձրակրուկների հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կադրերն արվել էին Էրմիտաժում։



© NEWS.am STYLE