Ծաղկային պրինտ. Մերի Հակոբյանը՝ գրավիչ կերպարում

11:42   2 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մերին ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեուարը։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում։ Դերասանուհու ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նուրբ ու ընդգծված շպարով էր։ Մերին հրապարակումը չէր մեկնաբանել, բայց հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Աննկարագրելի գեղեցիկ»։



© NEWS.am STYLE