Ոճային զգեստ. Յանա Դանիելյանի լուսանկարը հանգստից

23:45   2 նոյեմբերի, 2021

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ-սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասան Սուրեն Փահլեւանյանի կինը հավաքել է մազերը, ոճային աքսեսուարներ ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Յանան պատկերված էր ամուսնու՝ դերասան, հաղորդավար Սուրեն Փահլեւանյանի հետ։ Հաղորդավարուհին սպիտակ գույնի, համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, Յանան նուրբ դիմահարդարմամբ էր։ «Նիկելե հարսանիք։ Մեր ընտանիքը 12 տարեկան է», - ընտանեկան հրապարակումն այսպես էր մակագրել հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE