«Մեր առաջին հանդեսը». Աննա Թովմասյանը՝ դստեր հետ

13:41   2 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է իր ու երգիչ Արամեի դստեր հետ։ Մայր ու դուստր կադրում ջերմ գրկախառնված են։ «Մեր առաջին հանդեսը»,- մեկնաբանություններում գրել է Աննա Թովմասյանը, իսկ հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհիներ», «փոքրիկ արքայադուստր», «շատ նման է Արամեին»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը հետաքրքիր զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Աննան հավաքել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ «Էլեգանտությունը ոճ է, սպորտը՝ հարմարավետություն»,- մեկնաբանություններում գրել էր երկու երեխաների երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE