Հասմիկ Խոջյանը՝ երեկոյան կերպարում

17:41   2 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ զգեստ է կրում։ Հասմիկն արձակել է մազերն ու բնական շպար է նախընտրել։ «Բարի օր իմ ամենասիրելի հետեւորդներին»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարներում դերասանուհին բաց գույնի վերարկու էր կրում, սեւ տաբատ։ Հասմիկը հավաքել էր մազերը, արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Իմ երջանկությունը լիարժեք կլինի, եթե առողջ լինեն իմ բոլոր հարազատները, որոնք թանկ են ինձ համար»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE