Փարիզում բռնաբարության մեղադրանքով բերման են ենթարկել «Խելահեղ հարսանիք» ֆիլմի դերասանին

17:11   2 նոյեմբերի, 2021

Փարիզում ոստիկանները բռնաբարության մեղադրանքով բերման են ենթարկել ֆրանսիացի դերասան Էրի Աբիտանին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «France Info» ռադիոկայանը։

«Խելահեղ հարսանիք» ֆիլմի 47-ամյա աստղին հարցաքննության են տարել։ Մի քանի իր առաջ նրա դեմ բողոք է ներկայացվել կնոջ կողմից, որի անունը չի նշվում։ Հայտնի է, որ նա պարբերաբար հանդիպել է արտիստին, սակայն նրանց հարաբերությունների եւ միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2022թ․-ի փետրվարին ծրագրված է Աբիտանի մասնակցությամբ «Խելահեղ հարսանիք» ֆիլմի երրորդ մասի թողարկումը։



© NEWS.am STYLE