Մեգան Մարքլը ծրագրում է դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահը

22:12   2 նոյեմբերի, 2021

Մեգան Մարքլի խորթ եղբայրը՝ Թոմաս Մարքլը, Daily Mail-ի հետ զրույցում պատմել է արքայազն Հարիի կնոջ՝ ամերիկյան առաջնորդ դառնալու ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝ իր քույրը վճռական է, նպատակասլաց եւ միշտ ստանում է այն, ինչ ցանկանում է։ Նշանակում է՝ լիովին կարող է տեղ զբաղեցնել Օվալաձեւ սենյակում։ Նրա կարծքով՝ Սասեքսի դքսուհին Սպիտակ տանը միայն «բարի գործերով» կզբաղվի։

Ավելի վաղ դքսուհու այդ ծրագրերի մասին խոսել է կենսագիր Թոմ Բաուերը։ Նրա կարծիքով՝ եթե Մեգան Մարքլն, իսկապես, ցանկանում է նախագահական արշավ սկսել, ստիպված կլինի բախվել իր հասցեին քննադատության ալիքի հետ եւ սովորել համակերպվել դրա հետ։



© NEWS.am STYLE