Քենդալ Ջենները նշում է 26-ամյակը. ծննդյան ամենաթանկարժեք նվերը, ընտանիքի առջեւ դրած արգելքն ու եւս մի քանի հետաքրքիր փաստ մոդելի մասին

13:17   3 նոյեմբերի, 2021

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ծնվել է մոդել Քենդալ Ջենները: Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուի աստղը նշում է 26-ամյակը: Իր մոդելային կարիերայի սկզբում Ջենները փորձել է գաղտնի պահել այն փաստը, որ ինքը Քարդաշյանների քույրն է, իսկ ընտանիքի անդամներին արգելել է ռեալիթի շոուում ներառել իր մոդելային աշատանքին վերաբերող կադրեր:

Առանձնացրել ենք եւս մի քանի հետաքրքիր փաստ ամերիկացի մոդելի մասին:

Նրան անվանել են Նիքոլ Բրաուն Սիմփսոնի պատվին

Քենդալ Ջենների լրիվ անունը Քենդալ Նիքոլ Ջեններ է: Մոդելի  ծնողները շատ մտերիմ են եղել ամերիկացի դերասանուհի Նիքոլ Բրաունի եւ նրա նախկին ամուսնու՝ հայտնի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի հետ: Նիքոլի սպանությունից հետո Քրիս Ջենները որոշել է դստեր երկրորդ անունը կնքել Նիքոլ՝  մտերիմ ընկերուհու պատվին:

Նրա առաջին մեծ ցուցադրությունը Մարք Ջեյքոբսի համար էր

«Ես այնքան հուզված էի. չէի կարծում, թե ինչ-որ մեկին դուր կգամ: Այնքան վախեցնող է, երբ դու առաջ ու հետ ես քայլում այդքան հայտնի մարդանց առջեւ: Անկեղծ ասած՝ ինքս զարմացած էի, երբ ստացա այդ շոուին մասնակցելու առաջարկ»,-W Magazine-ին պատմել է Ջենները:

Նա արգելել է, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին ռեալիթի շոոում անդրադառնան իր մոդելային գործունեությանը

«Ես ձեզ շատ եմ սիրում, բայց ես թույլ չեմ տա, որ դուք նկարեք իմ շոուները»,-ահա, թե ինչ է նա ասել ընտանիքի անդամներին՝ մեջբերում է GQ ամսագիրը: Չնայած Քարդաշյանների մասին շոուն ենթադրում էր պատմել այն ամենը, ինչ կապված էր ընտանիքի անդամների հետ, Քենդալը համառ է գտնվել այս հարցում:

Նա ոգեշնչվում է Սինդի Քրոուֆորդից

Չնայած մոդելն արդեն հասցրել է փայլել Vogue-ի եւ այլ հեղինակավոր ամսագրերի շապիկներին՝ նա նշել է, որ դա դեռ ոչինչ չի նշանակում: «Սինդի Քրոուֆորդը ամերիկյան Vogue-ի ավելի քան 17 շապիկին է հայտնվել, ես դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու»,-գրել է նա:

Աստղային ընկերություն

Քենդալի ամենամտերիմ ընկերուհիներն են Ջիջի Հադիդը, Կարա Դելեւինը եւ Հեյլի Բոլդուինը: Աստղային ընկերուհիները, նույնիսկ, անուն են մտածել իրենց քառյակի համար՝ The Supernatural Friend Group/Գերբնական ընկերախումբ:

Ծննդան օրվա ամենաթանկարժեք անակնկալն՝ անծանոթից

Քենդալ Ջենների 21-ամյակի ամենաթանկարժեք նվերը եղել է անծանոթի կողմից: Այս մասին ոգերեւությամբ պատմել է նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը: «Մենք դուրս եկանք տնից, իսկ բակում մի Ռոլս-Ռոյս էր կանգնած, կողքին՝ մի տղամարդ: Հետո այդ տղամարդը Քենդալին փոխանցեց ավտոմեքենայի բանալիները: Ես մտածեցի՝ մի՞թե սա կատակ չէ. ես իմ 21-ամյակին մի դրամապանակ եմ նվեր ստացել ու ընթրիք»,-Ջիմմի Քիմմելի հետ զրույցում ասել է նա:

Նրա գեղեցկության իդեալն Անջելինա Ջոլին է

Քենդալի ընտանիքում գեղեցկուհիների պակաս չկա, սակայն պատասխանելով գեղեցկության իդեալների մասին հարցին` մոդելն առաջնահերթ նշել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի անունը:

«Նա արտասովոր գեղեցկություն ունի: Կառանձնացնեի նաեւ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի ոճը, նաեւ շատ եմ սիրում Ռիհաննային: Կարծում եմ՝ նա միշտ բարձրունքում է»,-ասել է նա:

Լուսանկարները՝ Getty Images, Globe Photos/mediapunch/Shutterstock, Getty Images/Bfanyc.com, Dimitrios Kambouris, REX/Shutterstock, Instagram, Rob Latour/Shutterstock

Փաստերը՝ CheatSheet



© NEWS.am STYLE