Ջեսիկա Սիմփսոնը շոկի է ենթարկել լուսանկարով, որն արվել է իր ալկոհոլային կախվածության ընթացքում

12:39   3 նոյեմբերի, 2021

Դերասանուհի եւ երգչուհի Ջեսիկա Սիմփսոնն անկեղծորեն պատմել է ալկոհոլիզմի դեմ պայքարի մասին, որը վարել է չորս տարի։

Իր ինստագրամայն էջում նա արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է 2017թ․-ի նոյեմբերի 1-ին։ Լուսանկարում Ջեսիկային դժվարությամբ է հնարավոր ճանաչել։ «Լուսանկարում պատկերված այս մարդն իմ անճանաչելի տարբերակն է։ Դա իմ մտքին ու սրտին ստիպում էր շարժվել մի ուղղությամբ, եւ անկեղծ ասած՝ ես ուժասպառ էի։ Ես ցանկանում էի ցավ զգալ։ Ես ցանկանում էի ապրել՝ առանց ափսոսանքի եւ զղջման հետ նայելու իմ ցանկացած ընտրության առնչությամբ, որը կագտարել եմ եւ կկատարեմ մինչեւ կյանքիս վերջը»,- նշել է նա։

View this post on Instagram

A post shared by Jessica Simpson (@jessicasimpson)

Նա նշել է, որ հանրությունը չափազանց շատ է պիտակավորում ալկոհոլային կախվածությունը եւ որ ինքը  սկսել է խմել, քանի որ իրեն չի սիրել։ «Իրական աշխատանքը, որը ես պետք է անեի կյանքումս, այն էր, որ ես պետք է սովորեի հաշտվել անհաջողությունների, ցավի, պարտության եւ ինքաոչնչացման հետ։ Խնդիրը ոչ թե խմիչքն էր, այլ ես։ Ես ինձ չէի սիրում։ Ես չէի հարգում սեփական ուժը։ Բայց հիմա անում եմ դա։ Ես հաշտվել եմ վախերիս հետ եւ ընդունել եմ կյանքիս այն մասը, որը պարզապես ցավոտ էր։ Ես ուժեղ եմ ու խիզախ։ Ես շատ ազնիվ եմ ու անկեղծ։ Ես ազատ եմ»,- եզրափակել է Ջեսիկան։

Ավելի վաղ աստղը հայտնել է, որ ալկոհոլի եւ դեղերի հանդեպ իր անհագ ձգտումը մանկական տրավմայի հետեւանք է։ Նա վեց տարեկանում դարձել է մեծահասակ տղամարդու սեռական ոտնձգությունների զոհը։ Մեծանալով նա սկսել է ապրածի հիշողություններն ու ցավը խլացնել ալկոհոլով ու հաբերով։



© NEWS.am STYLE