«ABBA» խմբին նվիրված համերգի ընթացքում երկու մարդ է մահացել

13:29   3 նոյեմբերի, 2021

«ABBA» խմբին նվիրված համերգի ընթացքում երկու մարդ է մահացել։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել շվեդական Ուպսալա քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մարդը, որն ընկել է բարձրությունից, մոտ 80 տարեկան տղամարդ է, նա տեղում մահացել է։ Մեկ այլ տղամարդ՝ մոտ 60 տարեկան, որը գտնվել է ֆոյեում, ավելի ուշ եւս մահացել է»,- գրում է «Aftonbladet» թերթը։

Տեղի ունեցածի պատճառով համերգը, որը նվիրված էր «ABBA» խմբի երաժիշտներ Բենի Անդերսենին եւ Բիերն Ուլվեուսին, չեղարկվել է։



© NEWS.am STYLE