«Աշխարհի ամենավտանգավոր կենդանին լուռ ժպտացող կինն է». Բրիթնի Սփիրսը խնամակալության համար մեղադրել է մորը

15:26   3 նոյեմբերի, 2021

Երգչուհի Բրիթնի Սփիրսը նոյեմբերի 2-ին Ինստագրամում անկեղծ հրապարակում է արել մոր՝ Լին Սփիրսի մասին: Երգչուհին նշել է, որ հենց նա է մտածել իր նկատմամբ խնամակալության ծրագիրը։ 

39-ամյա աստղի խոսքով՝ հայրը «բավականաչափ խելացի» չի եղել՝ այդ ծրագիրը կազմելու համար։ «Աշխարհի ամենավտանգավոր կենդանին լուռ ժպտացող կինն է։ Հայրս իմ խնամակալն է դարձել 13 տարի առաջ։ Բայց մարդիկ չգիտեն, որ հորս այդ միտքը նա է տվել։ Այս տարիների ընթացքում ոչ ոք ինձ չի հավատում։ Նա գաղտնի կործանել է իմ կյանքը»,- նշել էր աստղը։ Daily Mail-ը հայտնում է, որ ավելի ուշ Բրիթնի Սիփրսը ջնջել է հրապարակումը։

Բացի այդ՝ երգչուհու խոսքով՝ 13 տարի տեւած խնամակալության համար պատասխանատու է նաեւ իր նախկին մենեջերը՝ Լու Թեյլորը։ «Դու հրաշալի գիտես, թե ինչ ես արել»,- մորը դիմել է աստղը։



© NEWS.am STYLE