Բնական ու գեղեցիկ. Աթենա Մանուկյանը՝ առանց դիմահարդարման

22:46   3 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ատլասե սեւ զգեստ է կրում։ Աթենան արձակել է մազերն ու շպարված չէ։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ «Թույլ տվեք՝ նրանք ատեն։ Միայն հավաստիացեք, որ նրանք ճիշտ են արտաբերում ձեր անունը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հունահայ երգչուհին լողազգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ վզնոցը։ «Բոլորս էլ երկու կյանք ունենք։ Երկրորդը սկսվում է, երբ հասկանում ենք, որ միայն մեկն ունենք»,- մեկնաբանություններում գրել էր Աթենան ՝ օգտագործելով «ապրիր կյանքդ, ինչպես ցանկանում ես» հեշթեգը։



© NEWS.am STYLE