Մակոլեյ Կալկինն ու Ջարեդ Լետոն մասնակցել են Gucci-ի ցուցադրությանը

20:23   3 նոյեմբերի, 2021

«Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոյել Կալկինը մասնակցել է «Gucci Love Parade» հավաքածուի ցուցադրությանը։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն շոուն անցկացրել է Լոս Անջելեսի Հոլիվուդ բուլվարում, ուր գտնվում է «Փառքի ծառուղին»։

Որպես մոդել՝ պոդիում է բարձրացել նաեւ Ջարեդ Լետոն։ Դերասանները շքեղ տեսք ունեին, կրում էին հագուստ, որը դասական իրերը համադրում է հանգդուգն, առավել ժամանակակից կերպարների հետ։

Ցուցադրությանը ներկա է եղել նաեւ Գվինեթ Փելթրոուն Gucci-ի թավշյա կոստյումով, որը կրել է նաեւ 1996թ․-ին։

Ըստ Peopletalk-ի նյութերի

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE