Լեոնարդո դի Կապրիոն համաշխարհային առաջնորդներին խնդրել է փրկել մարդկությանը

19:11   3 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն դիմել է համաշխարհային առաջնորդներին՝ խնդրելով փրկել մարդկությանը: Դերասանը մասնակցել է կիլմայի հարցերով «СОР26» կոնֆերանսին, որն անց է կացվում Գլազգոյում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով արտիստի Twitter-ի միկրոբլոգը։

«Ես միանում եմ Անտոնիու Գուտերեշին (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) եւ «СОР26» կոնֆերանսի առաջնորդրին կոչ եմ անում վճռական գործել կլիմայի հարցով, պաշտպանել մեր ապագան եւ փրկել մարդկությանը։ Նկրտումների, համերաշխության եւ գործողությունների ժամանակն է»,- գրել է դի Կապրիոն։ Նա նշել է Գուտերեշի Twitter-ի հաշիվը, որը եւս համաշխարհային առաջնորդներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ մոլորակը պաշտպանելու համար։

Համաշխարհային առաջնորդները շոտլանդական Գլազգոյում հավաքվել են կոնֆերանսին մասնակցելու համար, որն անց է կացվում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը։



© NEWS.am STYLE