Բրիթնի Սփիրսի հայրը խնդրել է անհապաղ դադարեցնել խնամակալությունը դստեր նկատմամբ

17:11   3 նոյեմբերի, 2021

Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, դստեր նկատմամբ խնամակալությունն անհապաղ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով նրա կողմից ներկայացված նոր դատական փաստաթղթերը։

Ջեյմի Սփիրսի փաստաբանները հայտարարել են, որ իրենց վստահորդը սիրում եւ աջակցում է երգչուհուն։ «Ջեյմին կանի հնարավոր ամեն բան՝ նրան պաշտպանելու եւ նրա մասին հոգ տանելու համար, ինչն արել է ամբողջ կյանքում։ Նաեւ վերջին 13 տարիների ընթացքում՝ լինելով նրա խնամակալը։ Հիմա դա նշանակում է, որ խնամակալությունը հարկավոր է ավարտել»,- գրել են նրանք։

Սփիրսը հոր խնամակալության տակ է 2008թ․-ից: Ամերիկյան դատարանը վճռել է աստղի հորը հեռացնել խնամակալությունից եւ ժամանակավոր փոխարինող նշանակել։ Հոր փոխարեն Բրիթնի Սփիրսի ունեցվածքը կվերահսկի հաշվապահ Ջոն Զաբելը, որը, «CNN» հեռուստաալիքի տեղեկություններով, ընտրվել է երգչուհու եւ նրա փաստաբանի կողմից։ Սփիրսի խնամակալը շարունակում է մնալ այդ ոլորտում մասնագիտացած Ջոդի Մոնթհոմերին։ Սպասում է, որ դատարանը նոր նիստ կշնակակի՝ խնամակալությունը վերջնակապես դադարեցնելու հարցի լուծման համար։

 



© NEWS.am STYLE