11:51 4 նոյեմբերի, 2021Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը բաց գույնի բլուզ է կրում։ Աննան արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ նուրբ վզնոց, խոշոր ականջօղեր։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր գրել։ «Սիրուն»,- գրել է Սիլվա Հակոբյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Աննան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Էլեգանտ»։