16:44 4 նոյեմբերի, 2021Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է վարդագույն շարֆի հետ։ Սոնան հավաքել է մազերն ու շպարված չէ։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհու մազերը հավաքված էին, նա նախապատվություն էր տվել նվազագույն շպարին։ Իսկ կերպարն ամբողջացնում էր մեծ ականջօղը։ Սոնան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էն ուղղել․ «Իդեալ», «Գեղեցկուհի»։