Աշնանային. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

13:43   4 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը «զինվորական» բաճկոն է կրում։ Երգչուհին արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։  

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աստղիկը ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ պիջակի հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղ, թեւնոցներ, մատանիներ։ «Քաղած ծաղիկը պետք է նվիրել, սկսած ոտանավորը` ավարտին հասցնել, սիրված կինը պետք է երջանիկ լինի, այլապես չարժեր սկսել մի բան, որը քո ուժերից վեր էր» …Օմար Խայամ»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE