«12-րդ գիշերը»՝ Շեքսպիրյան փառատոնի շրջանակում

12:47   4 նոյեմբերի, 2021

Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում նոյեմբերի 18-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում է լինելու Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշերը»։ Ռեժիսորը Դելյան Իլիեւն է։

Երկու երկվորյակներ՝ Վիոլան և Սեբաստյանը, բաժանված են նավաբեկության արդյունքում, և նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ մյուսը մահացած է: Վիոլան կերպարանափոխվում է որպես տղա և ընկղմվում հեքիաթային Իլիրիայի պալատական կյանքի մեջ: Նրա եղբայրը չի հանձնվում, շարունակում է փնտրել ու շուտով գտնում է նրան: Այդ ընթացքում հանդիսատեսը ականատես է լինում տարածքի բոլոր բնակիչների պահանջներին նրանից: Ժամացույցի հսկայական սլաքը ցույց է տասներկուերորդ գիշերվա վերջին ժամերը՝ ծայրահեղության, սիրահարվածության, տարբերվելու վերջին հնարավորությունները:

Հիշեցնենք, որ երեւանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Փառատոնը կամփոփի «Ալմետի» թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին` ժամը 19։00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում։



© NEWS.am STYLE