Մարջան Ավետիսյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

11:13   5 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Բրյուսելում։ Դերասանուհին պատերված է ամուսնու հետ․ զույգը ջերմ գրկախառնված է։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել․ «Շատ ուրախ եմ ձեր երջանկության համար», «չքնաղ հայուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կարմիր բլուզ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նա առանց շպարի էր։ Դերասանուհին լուսանկարը չէր մակագրել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր էին հղել․ «Յուրօրինակ դերասանուհի», «Անկրկնելի», «Չքնաղ»։



© NEWS.am STYLE