Արամեի ջերմ լուսանկարը երեխաների հետ

23:42   4 նոյեմբերի, 2021

Երգիչ Արամեն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգիչը պատկերված է երեխաների՝ դստեր ու որդու հետ։ Արամեն լուսանկարը չի մեկնաբանել, միայն սրտիկների տեսքով էմոջիներ է օգտագործել։ Արամեի եւ Աննա Թովմասյանի որդին, ի դեպ, լույս աշխարհ է եկել 2019թ․-ի դեկտեմբերին։

Ավելի վաղ Աննա Թովմասյանը հրապարակային շնորհավորել էր ամուսնուն։ «Ծնունդդ շնորհավոր, սեր իմ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մեր ընտանիքի համար։ Առողջ եղիր։ Մենք քեզ շատ ենք սիրում», - ընտանեկան հրապարակմանը կից գրել էր Աննան։



© NEWS.am STYLE