Ուկրաինան Գալկինին ներառել է անձանց ցանկում, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը

17:17   4 նոյեմբերի, 2021

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ռուս հումորիս Մաքսիմ Գալկինին ներառել է այն անձանց ցանկում, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը։ Ցանկը հրապարակված է երկրի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության կայքում։

Այժմ ցանկում 259 մարդ է ներառված։

Ավելի վաղ երկրի անվտանգության ծառայության ներկայացմամբ մշակույթի նախարարությունը ցանկում ներառել է ռուս 30 դերասանի, ինչպես նաեւ սխալմամբ մեկ ուկրաինացի դերասանի։



© NEWS.am STYLE