18:35 4 նոյեմբերի, 2021Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, սկսել է համացանցում առավել հաճախ հրապարակել իր ու Եվգենի Պետրոսյանի որդու լուսանկարները։ Հաջորդ տարվա մարտին զույգի որդին՝ Վահանը, նշելու է երկուամյակը, սակայն հայտնի ծնողները հազվադեպ են համացանցում ցույց տալիս նրա դեմքը։ Բրուխունովան ինստագրամյան էջում զբոսանքի ընթացքում արված լուսանկար է հրապարակել։
«Վահանի հետ զբոսանքները «հանգստի» ամենաէներգածախսատար տեսակն է»,- լուսանկարը մակագրել է Տատյանան։
View this post on Instagram
Երկրպագուները դրական մեկնաբանություններ են ուղղել երեխային եւ նրա մորը։ «Լավագույն ժամանակը», «փոխարենը հանգստի ամենաշնորհակալ տեսակն է», «մայրիկի երջանկությունը», «որքան գեղեցիկ եք ու երջանիկ»,- գրել են նրանք։