Ալբինա Ջանաբաեւան բացահայտել է, թե ինչու է փլուզվել «Վիա Գրա» խումբը

23:11   4 նոյեմբերի, 2021

«Վիա Գրա» խմբի նախկին մենակատար Ալբինա Ջանաբաեւան պատմել է, թե ինչու է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն 2013թ․-ին որոշել ցրել խումբը, հայտնում է StarHit-ը։ Երգչուհու խոսքով՝ ինքը մինչեւ վերջին պահը հույս է ունեցել, որ կոլեկտիվը չի փլուզվի։

«Չի եղել նման բան, որ ես հեռանամ։ Մենք մինչեւ վերջին պահը պահպանել ենք խումբը։ Մեզ մոտ պարբերաբար հավաքներ էին լինում, Կոստյան բառեր էր գտնում, որոնք ոգեշնչում էին մեզ եւ իրեն։ Մենք հիանալի աշխատում էինք, սակայն ինչ-որ պահի հարկավոր էր կանգ առնել կամ ինչ-որ բան փոխել։ Աղջիկների փոփոխությունը լուրջ չէ։ Կարծում եմ՝ Կոստյայի համար շատ ծանր էր․ հաջողակ նախագիծն իներցիայով գլորվում էր։ Հնարավոր է, նա կորցրել էր հետաքրքրությունն ամենի հանդեպ, ինչ տեղի էր ունենում։ Մարդուն չի կարող նույն բանը ոգեշնչել։ Չի կարող»,- ասել է 42-ամյա երգչուհին։

Խմբի փլուզումից հետո Ջանաբանեւան աշխատանքի է անցել թատրոնում։ Նրան առաջարկ են արել, նա կարդացել է սցենարը, այն նրան դուր է եկել, եւ Վալերի Մելաձեի կինը որոշել է ստանձնել նոր նախագիծը։



© NEWS.am STYLE