«Շքեղ կին». Յուլյա Ֆինկի էլեգանտ լուքը

15:47   5 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը մուգ գույնի տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասրդ մայրիկն արձակել է մազերը, իսկ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Մեկնաբանություններում նա շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր են գրել․ «Շքեղ կին»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր Երեւանի կենտրոնում։ Յույա Ֆինկը վառ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի պիջակի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, ցածրակրունկներ ընտրել։ Երկու երեխաների մայրիկը կերպարն ամբողջացրել էր աքսեսուրաներով՝ արեւային ակնոց, պայուսակ։  



© NEWS.am STYLE