«Ու հետզհետե ձուլվում ենք իրար՝ մեզ կորցնելով». Իննա Խոջամիրյան (ֆոտո)

16:41   5 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին եթերային զգեստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Դու իմ ազատությունն ես ուզում, Իսկ Ես` իմ լույսն ու խաղաղությունը... Ուզում ես ամուր կապել ինձ հողին, Իսկ ես նորից ճախրել եմ ուզում... Եվ մենք երկուսս էլ չենք հանձնվում այս սուր պայքարում... Ու հետզհետե ձուլվում ենք իրար...Մեզ կորցնելով...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր հայրիկի հետ, որին ջերմ գրկել էր։ «Գնացեք ու գրկեք ձեր ծնողներին։ Եվ շնորհակալ եղեք»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE