18:45 5 նոյեմբերի, 2021Երգչուհի էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Էմմին արձակել է մազերն ու «թաց» դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացնում է խոշոր վզնոցը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Տիկնիկ», «ռումբ»։
View this post on Instagram
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին օվկիանոսի ափին։ Էմմին սեւ տոպ էր կրում, շրջազգեստ։ Երգչուհին արձակել էր մազերը, կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու լայնեզր գլխարկը։ Մեկնաբանությունների հատվածում Էմմին օգտագործել էր «ամառ է» հեշթեգը։