Ոճային մայրիկ. Օլյա Հակոբյանի աշնանային լուսանկարը

19:39   5 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է մուգ գույնի ջինսե տաբատի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել է մազերն ու սպորտային կոշիկ նախընտրել։ Դերասանուհին նվազագույն շպարով է։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Միշտ ճաշակով ու սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տոպ էր կրում եւ բաց գույնի տաբատ, որոնք համադրել էր սեւ պիջակի հետ։ Օլյան արձակել էր մազերը, գլխավոր ընտրել։ «Միշտ եղեք ձեր ավելի լավ տարբերակը, ոչ թե մեկ ուրիշի միջակ տարբերակը»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։

 



© NEWS.am STYLE