«Իմ երջանկություն». Աննա Դովլաթյանի ջերմ լուսանկարը դստեր հետ

17:45   6 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում դերասանուհին պատկերված է իր ու դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր հետ։ Զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Կադրերում Աննան ու նա ջերմ գրկախառնված են։ «Իմ երջանկություն»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը բաց գույնի բլուզ էր կրում։ Աննան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ նուրբ վզնոց, խոշոր ականջօղեր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր գրել։ «Սիրուն»,- գրել էր Սիլվա Հակոբյանը։



© NEWS.am STYLE