Քիմ Քարդաշյանը կրկին հանդիպման է գնացել Փիթ Դեւիդսոնի հետ

16:24   5 նոյեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանին արդեն երկրորդ անգամ նկատում են հայտնի կատակերգու Փիթ Դեւիդսոնի ընկերակցությամբ, եւ աստղերի երլրպագուները հասցրել են ենթադրել, որ նրանք սիրավեպ են սկսում։ Կատակերգուն ընկերների հետ հանդիպման ավելի վաղ է գնացել, իսկ Քիմ Քարդաշյանը բոլորին ստիպել է սպասել։

Հեռուստաաստղը հանդիպման է գնացել արտասովոր կիպ զգեստով եւ ձեռնոցներ է կրել։ Թեեւ Փիթն ու Քիմն առանձին են հանդիպման վայր գնացել, ընթրիքի ընթացքում միասին են եղել․ Page Six-ի հետ զրույց դա հաստատել եմ ակումբի աշխատակիցները։

Քիմ Քարդաշյանն ավելի վաղ ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ։ Զույգն ամուսնալուծության համար դիմել է յոթ տարվա համատեղ կյանքից հետո։ Դեւիդսոնը «Բրիջերթոնները» սերիալի աստղ Ֆիբի Դայնեւորից բաժանվել է օգոստոսին՝ ծանոթությունից հինգ ամիս անց։ Կատակերգուն հանդիպել է նաեւ բազմաթիվ հայտնի կանանց հետ, այդ թվում Արիանա Գրանդեի, Կայա Գերբերի, Քեյթ Բեկինսեյլի, Կազի Դեւիդի եւ Մարգարեթ Կուոլիի հետ։

Լուսանկարը՝ Gotham/GC Images



© NEWS.am STYLE