Հատուկ բաղադրատոմսի օգնությամբ ամրացնում ենք առողջությունը

19:13   13 նոյեմբերի, 2021

Երկար ձմռանից առաջ աշնանը պետք է մտածել առողջության մասին: Աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար առավել արդիական է հետեւյալ ամրացնող բաղադրատոմսը.

- 1 բաժակ ընկույզ,

- 1 բաժակ անկորիզ չամիչ,

- 1 բաժակ ծիրանաչիր,

- 1 կիտրոն՝ կեղեւով,

- 300 գրամ մեղր:

Անհրաժեշտ է այս ամենը մանրացնել եւ վրան մեղր լցնել: Խառնուրդն օգտագործել ուտելուց առաջ՝ 1-ական ճաշի գդալով, օրական 3 անգամ: Այն առավելապես նախատեսված է տարեցների համար, սակայն այն կարող են օգտագործել ցանկացծ տարիքի մարդիկ:

Առողջ սննդակարգը կանխում է առողջության հետ կապված խնդիրների առաջացումը, որոնք բնորոշ են այս սեզոնին: Սնվելու մասին ճիշտ տեղեկացվածությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու օգտակար սովորույթների ձեւավորման գործում, քանի որ նվազեցնում է այն հիվանդությունների վտանգը, որոնք անմիջական կապ ունեն սննդակարգի հետ:



© NEWS.am STYLE