Ինչպե՞ս 2 շաբաթվա ընթացքում 7 կգ կորցնել

19:20   14 նոյեմբերի, 2021

Ինչպե՞ս 2 շաբաթվա ընթացքում 7 կգ կորցնել: Հետազոտելով համացանցում տեղադրված դիետոլոգների բազմաթիվ հոդվածներ՝ NEWS.am STYLE-ը որոշ ոսկե կանոններ բացահայտեց: Եվ այսպես.

1. Ուտել ոչ մեծ չափաբաժիններով: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ աննկատ ուտում է ափսեի ամբողջ պարունակությունը:

2. Տեսողականորեն «խաբել» ինքդ քեզ. օգտագործել ամենափոքր չափսի ափսեն: Այդ դեպքում ցանկացած չափաբաժին ձեզ բավարար կթվա:

3. Դրականորեն տրամադրվել, այլ չխղճալ ինքդ քեզ:

4. Առաջին շաբաթն օրվա ընթացքում 1 լիտր կեֆիր կամ անյուղ կաթով կաթնային կոկտեյլ խմել:

5. Առաջին շաբաթվա ընթացքում ձեր ճաշացանկում միս չպետք է լինի: Իսկ վերջին 7 օրը կարող եք օրական 150 գր. միս ուտել:

6. Ուտել մոտավորապես այսպես. 200 մլ կիտրոնով ջուր խմել ուտելուց կես ժամ առաջ: Նախաճաշը պետք է բաղկացած լինի մրգային աղցանից (տանձ, կանաչ խնձոր, նարինջ եւ 1%-անոց յուղայնությամբ կաթ):

7. Ճաշին եւ ընթրիքին ուտել կիտրոնի հյութով բանջարեղենային ցանկացած աղցան (բացառելով միայն կարտոֆիլը): Կարելի է ավելացնել նաեւ ձիթապտղի ձեթ, բայց՝ ոչ մեծ քանակությամբ:

8. Խմել կանաչ թեյ եւ չգազավորված ջուր:

9. Աշխատել երեկոյան 5-ից հետո չուտել:

10. Քնելուց առաջ ինքդ քեզ տրամադրել, որ դիետայի յուրաքանչյուր օրը մոտեցնում է քեզ համար կատարյալ կերպարին:



© NEWS.am STYLE